2021 թվականի նոյեմբերի 11-ին PAARA-ում կազմակերպվեց առցանց հանդիպում «Կյանքի որակ և կրթության որակ» թեմայով՝ նշելու 2021 թվականի Որակի համաշխարհային օրը: Առցանց հանդիպմանը մասնակցում էին PAARA-ի անձնակազմը, ուսանողները և շրջանավարտները: Հանդիպման նպատակն էր ցուցադրել PAARA-ի կողմից տրամադրվող կրթության որակի բարձրացմանն ուղղված շարունակական քայլերը:
Կրթության որակի վերաբերյալ ելույթ ունեցավ Միջազգային համագործակցության և զարգացման վարչության տնօրեն Թերեզա Խեչոյանը ՝ նշելով, որ ՄԱԿ-ի կողմից ամրագրված 17 Կայուն զարգացման նպատակներից չորրորդը վերաբերում է կրթության որակին։
Թերեզա Խեչոյանը նաև ներկայացրեց Erasmus+ CBHE SMARTI ծրագրին` ընդգծելով Ծրագրի կարևոր դերը PAARA-ի և Կոնսորցիումի մյուս անդամ հայաստանյան բուհերի կրթության որակի բարելավման գործում: Նա մասնավորապես ներկայացրեց էությունը, նպատակներն ու կոնկրետ խնդիրները, Հայաստանի գործընկեր համալսարաններում EMI կենտրոնների ստեղծումը, ակնկալվող 9 մոդուլները, որոնք նախագծվելու են SMARTI ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Ծրագրի կայունությունը:
SMARTI ծրագրի միջոցով կրթության որակի բարելավման առումով Թերեզա Խեչոյանն անդրադարձավ նաև անգլերենի դերին՝ որպես ուսուցման միջոց Հայաստանի բարձրագույն կրթության մեջ՝ ապահովելու ուսանողների համատեղելիությունն ու մրցունակությունը այսօրվա աշխատաշուկայում:
Բացի այդ, նա նշեց, որ Ծրագրի մեկ այլ էական նպատակ է «Պետական կառավարում» ուսումնական ծրագրի վերածումը անգլերեն լեզվով ուսուցանվող ծրագրի՝ ներգրավելու եկող ուսանողներին՝ այդպիսով խթանելով ռազմավարական առաջնահերթություններից մեկը՝ PAARA-ի միջազգայնացումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ