Նոյեմբերի 22-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ SMARTI նախագծի շրջանակներում տեղի ունեցավ մի շարք միջոցառումներ։ Միջոցառմանը ներկա և ողջունեց Բնական գիտությունների, ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը; SMARTI ծրագրի համակարգող Ջերարդ Քալենը; ծրագրի հայաստանյան համակարգող Թերեզա Խեչոյան; Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչ Արփինե Ջրաղացպանյանը; Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, ինչպես նաև բուհի ներքին և արտաքին շահագրգիռ կողմերը։
ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի աշխատակից Մերի Գրիգորյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց SMARTI ծրագիրը, EMI կենտրոնի գործառույթները, ԳՊՀ-ի կողմից մշակված երկու մոդուլների պիլոտային դասընթացները։
Միջոցառման ընթացքում ԳՊՀ ուսանողները հարցուպատասխանի միջոցով ներկայացրին իրենց տեսակետները EMI-ի վերաբերյալ՝ պատկերացնելով և քննարկելով ակադեմիական շարժունակության ծրագրերը:
Միջոցառման շրջանակներում պաշտոնապես բացվեց SMARTI EMI կենտրոնը։