ՀԱԱՀ EMI կենտրոնը գործընկերային արտաքին գնահատում է անցնում

Տեղեկություն

Ամսաթիվ

1 ՄԱՐՏ 2024 Թ

Տեղ

Մեծացնել

Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 1-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ՀԱԱՀ պրոռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ: EMI կենտրոնի գործընկերային արտաքին գնահատման գործընթացում ներգրավված են փորձագետներ և ուսանող-փորձագետ SMARTI ծրագրի շահակից բուհերից:


Փորձագիտական խմբի անդամներն են տնտեսագիտության թեկնածու, ՀՀ ՊԿԱ դասախոս, Ավստրիայի զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Վահե Սարգսյանը, ՀՀ ՊԿԱ Ֆինանսների կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող Տիգրան Սերոբյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, Գորիսի պետական համալսարանի դասախոս, «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ փոխտնօրեն Սոնա Ալավերդյանը, Գորիսի պետական համալսարանի որակի ապահովման պատասխանատու, «Արահետներ փոփոխության համար» ՀԿ մոնիտորինգի և գնահատման ղեկավար Մերի Գրիգորյանը, Ռիգայի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, միջազգային կապերի գծով պրոռեկտորի տեղակալ Իգորս Թիփանսը:

Արտաքին գնահատման գործընթացը համակարգում են ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:

Ավելի վաղ EMI կենտրոնը սահմանված ձևաչափով իր գործունեության և փորձարկված երկու անգլալեզու մոդուլների ինքնավերլուծություն և SWOT վերլուծություն էր իրականացրել ու ներկայացրել փորձագիտական խմբին:
Արտաքին գնահատման ընթացքում փորձագետների ուշադրության կենտրոնում էին.

  • EMI կենտրոնի դերը բուհի առաքելության իրականացման գործընթացում;
  • EMI կենտրոնի աշխատակազմի համալրման քաղաքականությունը և գործիքակազմը;
  • EMI կենտրոնի արդյունքների կայունության ապահովման մեխանիզմները SMARTI ծրագրի ավարտից հետո;
  • Շահակիցների հետ հետադարձ կապի ապահովման և շարունակական բարելավման կիրառվող մեխանիզմները;
  • Անգլերենով դասավանդվող մոդուլների մշակման և փորձարկման գործընթացը, անգլերենով
  • մասնագիտական առարկաներ դասավանդող դասախոսների վերապատրաստման մեթոդաբանությունը;
  • EMI մոդուլների արդյունավետության և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման գնահատման մեխանիզմները;

Անգլալեզու մոդուլների ներդրման և դասավանդման գործընթացում առկա մարտահրավերները և հետագա բերալավման հնարավորությունները: Հաջորդիվ փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով EMI կենտրոնի և դասավանդվող երկու մոդուլների ուժեղ և թույլ կողմերը, արձանագրված խնդիրների բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն՝ շեշտադրելով EMI կենտրոնների գործունեության և բուհի ռազմավարական կառավարման փոխկապակցվածությունը, ինչպես նաև կենտրոնի գործունեության կայունության ապահովումը:
SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով)
տարբեր երկրների համագործակցությամբ եռամյա ծրագիր է, որը ձգտում է նպաստել կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով: Ծրագրի շրջանակներում հայաստանյան 5 բուհում ստեղծվել է EMI կենտրոն, փորձարկվել են մոդուլներ: Այժմ EMI կենտրոնները և փորձարկված երկուական մոդուլ գործընկերային արտաքին գնահատում են անցնում: Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:

Նկարներ

Դիտեք բոլոր իրադարձությունները