Հունիսի 24-ին SUSH SMARTI թիմը հանդիպում ունեցավ դասախոսների և ուսանողների հետ Erasmus+ «Աջակցություն անգլերենի ուսուցման նորարարական մեթոդաբանության, մոտեցումների և գործիքների համար՝ կրթական եկամտաբերությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» – SMARTI ծրագրի շրջանակներում:
Erasmus+ SMARTI նախագիծը նպատակ ունի օգտագործել անգլերենը գիտության, մաթեմատիկայի և ՏՏ բնագավառներում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսուցման համար:
Ծրագրի տեղական համակարգող Հ. Մելքոնյանը Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ամբիոնի ուսանողներին և դասախոսներին ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները և պատասխանեց նրանց հարցերին:
Աշխատանքային խումբը քննարկել է նաև SMARTI նախագծի շրջանակներում մասնակիցների առաջիկա անելիքներն ու աշխատանքի ուղղությունները։
Ծրագրին մասնակցում են 5 հայկական, 4 ռուսական և 4 ԵՄ համալսարաններ։
Եռամյա ծրագրի ընթացքում նախատեսվում է անցկացնել կարողությունների զարգացման թրեյնինգներ EMI ուսուցիչների համար, բոլոր բուհերում կստեղծվեն և կհամակարգիչներով կահավորվեն լեզվի կենտրոններ և կհրատարակվի EMI ձեռնարկը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ