Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «EMI որակի ապահովում» և «EMI հետազոտական աշխատանք գրելու հմտություններ» կրթական մոդուլների փորձարկման երկրորդ դասընթացը, որն անցկացրին Էրազմուս+ SMARTI ծրագրի ՇՊՀ համակարգող Հովիկ Մելքոնյանը, Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Մատիկյանը և Մաթեմատիկայի, Ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դասախոս Կարլեն Մանուկյանը։
ՇՊՀ-ի նորաբաց EMI կենտրոնում ռեկտոր Երվանդ Սերոբյանը ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին՝ առանձնակի արժևորելով SMARTI ծրագրի դերը և անհրաժեշտությունը համալսարանի համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային ընթացք:
Նա շնորհավորեց և հավաստագրեր հանձնեց SMARTI ծրագրի համակարգող Դրեզդենի համալսարանի կողմից անցկացված COIL ծրագրի՝ ՇՊՀ-ի մասնակիցներին՝ Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Արտակ Հովհաննիսյանին, Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն) մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ Անի Աթոյանին, Մարիանա Հարությունյանին և Աիդա Վարդանյանին։
Մինչ դասընթացի սկսվելը՝ ՇՊՀ ժամանած SMARTI ծրագրի արտաքին փորձագետները՝ Լիվերպուլի գործընկեր համալսարանի դասախոսներ Ամանդա Մեյսոնը և Քեյսի Բիմոնթը, աշխատանքային հանդիպում ունեցան ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի, Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանի և Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանի հետ:
Նրանք քննարկեցին ծրագրի շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին առնչվող հարցեր: