ՇՊՀ EMI կենտրոնը գործընկերային արտաքին գնահատում է անցնում

Տեղեկություն

Ամսաթիվ

5 ՄԱՐՏ 2024 Թ.

Տեղ

Մեծացնել

Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանում ստեղծված EMI (Անգլերենը՝ որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 5-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ՇՊՀ ռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:


EMI կենտրոնի գործընկերային արտաքին գնահատման գործընթացում ներգրավված են փորձագետներ և ուսանող-փորձագետ SMARTI ծրագրի շահակից բուհերից: Փորձագիտական խմբի անդամներն են բանասիրական գիտությունների թեկնածու, Գորիսի պետական համալսարանի դասախոս, «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ փոխտնօրեն Սոնա Ալավերդյանը, Գորիսի պետական համալսարանի որակի ապահովման պատասխանատու, «Արահետներ փոփոխության համար» ՀԿ մոնիտորինգի և գնահատման ղեկավար Մերի Գրիգորյանը, ՀՀ ՊԿԱ Ֆինանսների կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող Տիգրան Սերոբյանը, Ռիգայի տեխնիկական համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող Լիլի Բեթենկուրտը:

Արտաքին գնահատման գործընթացը համակարգում են ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:

Ավելի վաղ EMI կենտրոնը սահմանված ձևաչափով իր գործունեության և փորձարկված երկու անգլալեզու մոդուլների ինքնավերլուծություն և SWOT վերլուծություն էր իրականացրել ու ներկայացրել փորձագիտական խմբին:
Արտաքին գնահատման ընթացքում փորձագետների ուշադրության կենտրոնում էին.

  • EMI կենտրոնի դերը անգլերենով դասավանդվող մոդուլների և կրթական ծրագրերի մշակման և ներդրման գործում;
  • Անգլալեզու մոդուլների հետագա ներդրման և անգլերենով դասավանդող մասնագետների խրախուսման քաղաքականությունը;
  • EMI կենտրոնի և բուհի մյուս ստորաբաժանումների համագործակցության շրջանակը, կենտրոնի դերը ՇՊՀ առաքելության և ռազմավարական ծրագրի իրագործման, մասնավորապես՝ միջազգայնացման և օտարերկրյա ուսանողների ներգրավման հարցում;
  • Անգլալեզու մոդուլների դասավանդման ընթացքում կիրառվող մեթոդներն ու գործիքները, դրանց արդյունավետության գնահատման մեխանիզմները;
  • Մոդուլների փորձարկման արդյունքում շահակիցներից ստացած հետադարձ կապը, շահակիցների հետ հաղորդակցության մեթոդաբանությունը և ըստ այդմ կենտրոնի գործունեության ուղղությունների հստակեցումը։

SMARTI ծրագրի ավարտից հետո EMI կենտրոնի արդյունքների կայունության ապահովման մեխանիզմները: Հաջորդիվ փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով EMI կենտրոնի և դասավանդվող երկու մոդուլների ուժեղ և թույլ կողմերը, արձանագրված խնդիրների բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն՝ շեշտադրելով EMI կենտրոնների գործունեության և բուհի ռազմավարական կառավարման փոխկապակցվածությունը, կենտրոնի գործունեության կայունության ապահովումը և անգլերենը՝ որպես մասնագիտական զարգացման գործիք բուհի կողմից կիրառելուն ուղղված հնարավորությունները։

SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) տարբեր երկրների համագործակցությամբ եռամյա ծրագիր է, որը ձգտում է նպաստել կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով:

Ծրագրի շրջանակներում հայաստանյան 5 բուհում ստեղծվել է EMI կենտրոն, փորձարկվել են մոդուլներ: Այժմ EMI կենտրոնները և փորձարկված երկուական մոդուլ գործընկերային արտաքին գնահատում են անցնում: Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:

Նկարներ

Դիտեք բոլոր իրադարձությունները