Էրազմուս+ SMARTI նախագծի շրջանակներում կայացավ EMI կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Տեղեկություն

Ամսաթիվ

29 սեպտեմբերի 2022թ

Տեղ

ՎՊՀ, Վանաձոր, Հայաստան

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց EMI (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) կենտրոնը, որը հիմնադրվել է Էրազմուս+ ԿԳԲԶ (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) SMARTI նախագծի շրջանակներում։

Բացմանը ներկա էին Դրեզդենի տեխնիկական համալսարանից նախագծի համակարգող Ջերի Քալնը և անդամ Կատյա Ուլմանը, ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչ Վարդ Ղուկասյանը, բուհի վարչական աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

SMARTI-ն նորարարական նախագիծ է, որն առաջարկում է զարգացնել, ուսուցանել, փորձարկել և համեմատական վերլուծության ենթարկել EMI մոդուլը,  որը  ենթադրում է ուսանողակենտրոն հմտությունների զարգացում՝ ելնելով ժամանակակից աշխատաշուկայի և գործատուների՝ բուհերի շրջանավարտներին ներկայացվող պահանջներից։

SMARTI կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին ռեկտոր Ռ. Սահակյանը և նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը՝ ներկաներին հրավիրելով ներս: Թե՛ հյուրերը, թե՛ հյուրընկալողները հանդես եկան ողջույնի և շնորհավորանքի խոսքով: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև ակտիվ երկխոսություն՝ ուսանողների և ծրագրի պատասխանատուների միջև: Միջոցառման վերջում կտրվեց խորհրդանշական տորթը:

ՎՊՀ-ում  SMARTI-ի նախագիծը համակարգում են օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը, նույն ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Քանարյանը, նույն ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը,  որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը և միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը։

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել այստեղ։

Նկարներ

Դիտեք բոլոր իրադարձությունները