2024 թվականի փետրվարի 2-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել է Էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի շրջանակում իրականացվող երկրորդ պիլոտային դասընթացը:
Իսկ փետրվարի 16-ին ՀԱԱՀ-ն հյուրընկալել էր Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի (SMARTI նախագծի գործընկեր) ներկայացուցիչներ Ամանդա Մասոնին և Քեյսի Բոմոնտին՝ դասըթնացի արտաքին գնահատում անցկացնելու համար:
SMARTI ծրագրի համակարգող, հետազոտող-դասավանդող Լիանա Վարդանյանը, «EMI բանավոր դասավանդման հմտություններ» թեմայով դասընթացի արդյունքում, մասնակիցներին, անգլերեն լեզվով Ճշգրիտ գյուղատնտեսության մասնագետ Սերյոժա Կարապետյանը, իր՝ «ESP/ անգլերենը հատուկ նպատակների համար» մոդուլով, գործընկերներին ներկայացրեց ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների ու դրանց արդյունավետության մասին: պատմեց դասավանդման մի շարք մեթոդների, դրանց շնորհիվ ուսանողների տրամաբնությունը զարգացնելու և դասերին ներգրավելու հետաքրքիր լուծումների մասին:
Դասընթացն ընթացավ շատ ջերմ ու ակտիվ մթնոլորտում: Ճշգրիտ գյուղատնտեսության մասնագետ Սերյոժա Կարապետյանը, իր՝ «ESP/ անգլերենը հատուկ նպատակների համար» մոդուլով, գործընկերներին ներկայացրեց ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների ու դրանց արդյունավետության մասին:
Երկու դասընթացավարներն էլ մասնակիցների հետ ծավալեցին ակտիվ ու հետաքրքիր քննարկում. նրանց խմբերի բաժանեցին և տեղում կիրառեցին դասի շրջանակներում պատմվող մեթոդները: Դասին զուգահեռ՝ տեղի ունեցավ նաև դասընթացավարների գնահատում, իսկ SMARTI նախագծի մեր գործընկեր Քեյսի Բոմոնտն իր հիացմունքը հայտնեց ՀԱԱՀ գործընկերների հանդեպ: