2021 թվականի մայիսի 2-ին SUSH-ում տեղի ունեցավ հանդիպում Erasmus+ SMARTI ծրագրի աշխատանքային խմբի հետ։
Ծրագրի տեղական համակարգող Հովիկ Մելքոնյանը ներկայացրեց ծրագրում SUSH աշխատանքային խմբի դերերն ու պարտականությունները: Քննարկվել են առաջիկա աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Ծրագրի առաջին փուլի կատարվող աշխատանքների վերջնական հստակեցման նպատակով աշխատանքային խումբը որոշել է հանդիպում ունենալ ծրագրի հայաստանյան համակարգող-ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր տիկին Տ. Խեչոյանի հետ։
Մայիսի 12-ին տեղի ունեցավ zoom հանդիպում Էրազմուս+ SMARTI նախագծերի հայ համակարգողի և այլ գործընկերների հետ։
Հանդիպման ընթացքում տիկին Խեչոյանը քննարկել է տեղի ունեցածը և տվել անհրաժեշտ պարզաբանումներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ