Ս.թ սեպտեմբերի 30-ին Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում էին ծրագրի համակարգող Ջերարդ Քալնը և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի աշխատակից Կատյա Ուլմանը:
ՇՊՀ-ում նրանք հանդիպում ունեցան ծրագրի աշխատանքային թիմի հետ:
Ջերարդ Քալնը ներկայացրեց ծրագրի ներկայիս վիճակը, մասնավորապես` նա նշեց, որ, պայմանավորված համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակով, ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականը: Այս առումով քննարկվեցին նոր աշխատանքային պլանն ու ժամանակացույցը:
Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի կողմից ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, որից հետո Ջերարդ Քալնը պատասխանեց նրանց հարցերին:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել այստեղ :