SMARTI ծրագրի համակարգողների և հայկական գործընկերների հետ կառավարման խորհրդի ամենամյա հատուկ հանդիպումն ու վերապատրաստումը ՀՀ ՊԿԱ-ում

Տեղեկություն

Ամսաթիվ

27-30 սեպտեմբերի, 2022թ

Տեղ

PAARA Room 301 և Zoom

2022 թ․-ի սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ՊԿԱ-ում հիբրիդային եղանակով տեղի ունեցավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու վերապատրաստումը։


Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԿԱ ռեկտորը՝ ներկայացնելով ծրագիրը, կատարված աշխատանքներն ու հետագա պլանները։

Ծրագրի երևանյան գործընկերները հանդիպմանն ու վերապատրաստմանը մասնակցեցին դեմ առ դեմ ձևաչափով, իսկ մարզերի բուհերի ներկայացուցիչները՝ հեռավար եղանակով։


Հանդիպման առաջին օրը հիմնականում ելույթ ունեցավ SMARTI ծրագրի համակարգող՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Ջերարդ Քալլենը, ով անդրադարձավ ծրագրի ճանապարհային քարտեզի փոփոխմանը, Լիվերպուլի Ջոն Մուրես համալսարանում տեղի ունենալիք «Անգլերենը որպես դասավանդման միջոց ԱԴՄ» տասը մոդուլների վերապատրաստմանը, որը ըստ նախնական պայմանավորվածության տեղի կունենա 2023 թ․-ի ապրիլին։

 

Նա նաև խոսեց մոդուլների հետագա մշակման, մասնագիտական գրականության ձեռք բերման և ծրագրի այլ հետագա անելիքների մասին։

Նույն օրը բոլոր ներկա բուհերի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին բուհի առկա կարգավիճակը և ձեռքբերումները ծրագրի շրջանակներում։


Հանդիպման երկրորդ օրը նվիրված էր հիմնական երեք ուսումնական մոդուլների վերապատրաստմանը, որին հրավիրված էին նաև բուհերի այլ հետաքրքրված աշխատակիցներ։

Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Անդրեա Ստուբենռուչը անցկացրեց դասընթաց 4-րդ մոդուլի՝ «ԱԴՄ հետազոտություն և գրավոր խոսք» թեմայով, Սվեն Ռիդդելը նույն համալսարանից խոսեց 9-րդ մոդուլի՝ «Անգլերենը հատուկ նպատակների համար» նյութերի մասին, իսկ Ջերարդ Քալլենը հակիրճ ներկայացրեց «ԱԴՄ անհատական ուսուցման օժանդակություն» 10-րդ մոդուլը։


Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել այստեղ և այստեղ։

Նկարներ

Դիտեք բոլոր իրադարձությունները